Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է Գթասրտության արտահերթ Հոբելյանական (Սուրբ) տարի անցկացնելու մասին, որը կսկսվի 2015-ի դեկտեմբերի 8-ին և կավարտվի 2016-ի նոյեմբերի 20-ին: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
«Ես որոշեցի սահմանել արտահերթ Հոբելյան, որի կենտրոնում կգտնվի Աստծո գթասրտությունը: Դա կլինի Գթասրտության Սուրբ տարի»,- հայտարարել է քահանայապետը:
«Այդ Սուրբ տարին կմեկնարկի Կույս Մարիամի անարատ բեղմնավորման (կաթոլիկներն այդ տոնը նշում են դեկտեմբերի 8-ին) հաջորդ հանդիսությանը և կավարտվի 2016-ի նոյեմբերի 20-ին՝ Հիսուս Քրիստոս Աստծո կիրակիին՝ Տիեզերական թագավորի, որը Հոր գթասրտության կենդանի պատկերն է»,- ասել է Հռոմի պապը հավատացյալների ծափերի ներքո:









































