Saturday, 04 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Հանրաքվեով կարող ենք մասնակի զիջել մեր ինքնիշխանությունը. Գագիկ Մելիքյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մելիքյանը:

-Պարոն Մելիքյան, Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունենում խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ: Ինչո՞ւ ԱԺ ՀԱԿ խմբակցությունը չհրավիրվեց:

-Կարծում եմ՝ խորհրդարանական ցանկացած ուժի առջեւ, որը ցանկանում է հանդիպում ունենալ և քննարկել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, ճանապարհը բաց է` բոլորի համար, բայց քանի որ ՀԱԿ-ը ժամանակին և այժմ նույնպես հայտարարում է, որ քննարկումներից խուսափում է, չի ցանկանում մասնակցել քննարկումներին` նախապես հայտնելով իր կարծիքը, գտնում եմ, որ դա իրենց խնդիրն է:

-Բայց մի քանի շաբաթ առաջ Լևոն Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու պատրաստակամությամբ հանդես եկավ: Արդյոք այդ ուժը ցույց չտվե՞ց, որ ինքն էլ է պատրաստ հանդիպել, քննարկել:

-Մենք հասկացանք, որ հանդիպումը խնդրել էր այլ նպատակով, ինչպես բոլորդ ծանոթացաք բաց նամակի տեքստին, և Լևոն Տեր-Պետրոսյանը, ստանալով հանրապետության նախագահի պատասխան բաց տեքստը, այլևս չցանկացավ՝ ընդունելով, որ իր բաց նամակի պատասխանը ստացել է:

Թեև ԲՀԿ-ն և «Ժառանգություն»-ն էլ արմատական դիրքորոշում էին հայտնում` սահմանադրական փոփոխությունների հետ կապված, այնուամենայնիվ, նրանց հրավեր եղավ: Սառույցը հալվե՞լ է:

Կարծում եմ՝ սահմանադրական բարեփոխումների առումով այդ քաղաքական ուժերն իրենց կարծիքը հայտնել են, որ իրենք կարող են մասնակցել այդ քննարկումներին, բայց դեռևս երբեք չեն հայտարարել, թե իրենք ընդհանրապես ինչին են կողմ` բարեփոխումներին կողմ են, թե` ոչ, բայց քննարկումներին մասնակցելու` իրենց կարծիքը հայտնել են, և դրանով բնորոշվում է քաղաքական ուժի ցանկությունը:

Պարոն Մելիքյան, կարելի՞ է ենթադրել, որ վերջին մեկ ամսվա ընթացքում  տեղի ունեցածը, ոչ իշխանական եռյակի` այսօր արդեն չգոյությունը, ԲՀԿ-ի կազմաքանդումը հենց նպատակ ունեին արագացնելու ՍԴ փոփոխությունների իրականացումը:

-ՀՀ նախագահը ժամանակին հայտարարել է, որ սահմանադրական բարեփոխումների մասին իր կարծիքը կհայտնի փետրվար-մարտ ամիսներին: Իսկ ոչ իշխանական դաշտում հստակեցումը` որ այլևս այդ դաշտն ընդդիմադիր է, ոչ թե ոչ իշխանական կամ այլընտրանք, միայն դրականի մասին է խոսում:

 

Ավելին՝ տեսանյութում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում