Lyft Inc-ը՝ աշխարհում ամենախոշոր Uber տաքսի-ծառայության գլխավոր մրցակիցը, ներդրողներից ստացել է 530 մլն դոլար` զարգացման և Uber-ի հետ մրցակցելու համար: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը:
Lyft-ը 40 միլիարդանոց Uber-ի՝ մեծությամբ երկրորդ մրցակիցն է: Այն գործում է ԱՄՆ 60 խոշոր քաղաքների շուկաներում, այնինչ Uber-ը գործում է միջազգային մակարդակով՝ 277 քաղաքներում և 54 երկրներում:
Ընդհանուր գումարից 300 մլն դոլարը կներդնի ճապոնական Rakuten ընկերությունը՝ 11.9 տոկոս բաժնեմասի դիմաց:










































