Հունաստանն ի վիճակի է կատարել իր ֆինանսական պարտավորությունները՝ նույնիսկ եթե չստանա միջազգային ֆինանսական օգնության հերթական տրանշը։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Ֆրանսիա այցի ժամանակ՝ փոխանցում է Reuters գործակալությունը։
Միևնույն ժամանակ Հունաստանի վարչապետը նախատել է եվրոպացի վարկատուներին նրանում, որ նրանք շանտաժի են ենթարկել Հունաստանին՝ ստիպելով երկրին իրականացնել կոշտ տնտեսման անարդյունավետ ծրագիր։
Ֆրանսիա այցի ընթացքում ստորագրվել է պայմանագիր Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հետ գործընկերության մասին։ Վարչապետի խոսքով՝ դա կօգնի Հունաստանում բարեփոխումների անցկացմանը։










































