Եվրոպական խորհրդարանն այսօր ընունել է «Մարդու իրավունքները և ժողովրդավարությունն աշխարհում-2013» ամենամյա զեկույցը, որում կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
«Կոչ ենք անում անդամ պետություններին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ընդունել այն և խրախուսում ենք ԵՄ ինստիտուտներին նպաստել դրա հետագա ճանաչմանը»,- ասվում է զեկույցում:
Եվրախորհրդարանի զեկույցը ջերմորեն ողջունել է «Հայաստանի եվրոպացի բարեկամների» խումբը: «Երկար ընդմիջումից հետո Եվրոպական խորհրդարանը վերահաստաում է իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում և դարձյալ հաստատում, որ ցեղասպանությունները և դրանց ժխտումը կապված են մարդու իրավունքների հետ»,- ասել է խմբի ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան:










































