Երեկ՝ մարտի 11-ին, արտակարգ և ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 19:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի Արուճ գյուղի բնակիչ, 39-ամյա Արթուր Անտոնյանը մեղայականով ներկայացել է ոստիկանության Աշտարակի բաժին և հայտնել, որ ժամը 18:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի Բազմաբերդ գյուղի դաշտերում իր հորաքրոջ թոռ Արկադիի կողմից վարած Վազ 2107 մակնիշի ավտոմեքենայի խցիկում իրեն պատկանող ԻԺ 5412 մմ տրամաչափի ողորկափող որսորդական հրացանը լիցքավորված վիճակում դրել է վարորդի և ուղևորի միջնամասում:
Շրջադարձի ժամանակ, ըստ նրա հայտարարության, հրացանը պատահաբար կրակվել է, ինչի հետևանքով ավտոմեքենայում գտնվող Արմավիրի մարզի Հայթաղ գյուղի բնակիչ, 36-ամյա Միշա Համբարձումյանը գլխի մասում ստացել է հրազենային վնասվածք և տեղում մահացել է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում








































