Wednesday, 24 06 2026
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
Սպասվում են տեղումներ
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
09:50
Տատանումներ՝ ասիական ֆոնդային շուկաներում
09:40
30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համար
Ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը անցել են ԱԺ պայմանավորվածության արդյունքում. Կրեմլը ստացել է ուզածը
09:20
Նավթի գները շարունակում են նվազել
09:10
ԱՄՆ Սենատը ևս քվեարկել է Իրանում պատերազմի դադարեցման օգտին
ՄԻԵԴ-ի վճիռը զայրացրել է Բաքվին․ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿ
ՇՄ նախարարը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային համաժողովին
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է ձորակը, արգելափակվել
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
Սթարմերի հրաժարականը Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը չի փոխի
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել

Հայ-ռուսական կրթական համագործակցություն

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարարի տեղակալ Մաքսիմ Դուլինովին: Ողջունելով հյուրին` նախարարը նշել է. «Կրթության ոլորտի բարեփոխումները Հայաստանում և Ռուսաստանի Դաշնությունում ընթանում են նույն ուղղությամբ, և ողջունելի է, որ ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնում աջակցել Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի զարգացմանը՝ 21-րդ դարի բարձրագույն կրթությանը ներկայացվող պահանջներին համապատասխան»:

Նախարարը հավելել է, որ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը, համադրելով մեր երկու ժողովուրդների մշակութային ու կրթական ավանդույթները, հետխորհրդային կրթական տարածքում հանդիսանում է Սլավոնական լավագույն համալսարաններից մեկը:

Հայ-ռուսական կրթական համագործակցության բարձր աստիճանը, ըստ նախարարի, դրսևորվում է նաև միջպետական համաձայնագրով նախատեսված կրթաթոշակներով: Նախարարը հույս է հայտնել, որ շուտով կսկսի գործել հայ-ռուսական համատեղ հանձնաժողովը, որը ուսումնասիրություններ և մշտադիտարկում կկատարի Հայաստանում գործող ռուսաստանյան բուհերի մասնաճյուղերում՝ կրթության որակի ապահովման հետ կապված:

Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարարի տեղակալ Մաքսիմ Դուլինովը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը լավագույններից է հետխորհրդային կրթական տարածքում, և պետք է ձեռնարկել բոլոր միջոցներն այդ կարգավիճակի պահպանման համար: Նախարարի տեղակալն ընդգծել է, որ համալսարանն ունի գիտակրթական լուրջ ներուժ, որը կարող է օգտագործվել նաև երկու երկրների գիտական առաջնահերթություններից բխող ծրագրերի իրականացման համար:

Քննարկվել են նաև հանրակրթության և միջին մասնագիտական կրթության ոլորտներում իրականացվող գործընթացները:

Հանդիպման ավարտին նախարար Արմեն Աշոտյանն իր գործընկերոջը՝ ՌԴ կրթության և գիտության նախարար Ա. Ֆուրսենկոյին հրավիրել է Հայաստան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում