Նյու Յորքը ուժի մեջ է թողել տնային պայմաններում կզաքիսներ պահելու արգելքը, գրում է The New York Daily News-ը: Համապատասխան որոշումը կայացրել է առողջապահության քաղաքային դեպարտամենտը:
Ինչպես նշում է պարբերականը, պաշտոնյաներին չեն համոզել այն փաստարկները, որոնց համաձայն կզաքիսները նյույորքցիների համար վտանգ չեն ներկայացնում: Մասնավորապես, կարծիքներ են հնչել այն մասին, թե կզաքսիները կարող են մի բնակարանից մյուսն անցնել և որ մեծ է դրանց կծելու հավանականությունը:
Կզաքիսների հիասթափված տերերը իրենց հերթին հայտարարել են, որ նման վախերը ավելի շատ երևակայական են, քան հիմնված են փաստերի վրա:
Տնային պայմաններում կզաքիս պահելու արգելքը Նյու-Յորքում սահմանվել է 1999թ.:









































