Լոնդոնի Ազգային պատկերասրահի ադմինիստրացիան արգելել է սելֆիի համար մոնոփոդների կիրառությունը, որպեսզի «խուսափի թանգարանի անգին ցուցանմուշներին հնարավոր վնաս հասցնելուց», հայտնում է բրիտանական ITV News հեռուստաալիքը:
Սելֆիի մոնոփոդները պատկանում են այն շտատիվների թվին, որոնք արգելված են թանգարանի պաշտոնական կայքում հրապարակված` ցուցասրահների համապատասխան կանոններով:
Ենթադրվում է, որ բրիտանական մյուս թանգարանները նույնպես նման արգելք կկիրառեն:
Բրիտանական թանգարանում արդեն պաշտոնապես հաստատել են սելֆիների ձողերի նկատմամբ քաղաքականության վերանայումը:
Ավելի վաղ սելֆիի ձողերն արգելելու մասին հայտնել էին Վերսալի թանգարանը, Լուվրի ու Պոմպիդուի կենտրոնի ղեկավարությունը:










































