Արևի հերթական ամբողջական խավարումը կարելի է տեսնել 2015-ի մարտի 20-ին: Խավարման մասնավոր փուլերը նկատելի կլինեն Եվրոպայում և Ռուսաստանի մի մասում՝ գրում է Ria Novosti-ն:
Այդ խավարումն անսովոր է, քանի որ այն հնարավոր կլինի տեսնել նաև Հյուսիսային բևեռում: Իսկ Ֆարերյան կղզիների և Շպիցբերգեն կղզեախմբի բնակիչները կարող են տեսնել ամբողջական խավարումը:








































