Ամերիկյան Յուտա նահանգի սենատորներն ընդունել են օրինագիծ, համաձայն որի՝ գնդակահարությունը կարող է փոխարինել մահացու ներարկման միջոցով մահապատժի իրականացմանը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Վերջին մի քանի տարիներին ԱՄՆ-ը բախվել է մահապատիժների համար կիրառվող դեղանյութի աճող դեֆիցիտի, քանի որ արտադրողները դադարեցրել են մատակարարումները, ուստի ԱՄՆ-ն ստիպված է փնտրել դեղանյութերի նոր համադրություններ, որոնք երբեմն տանջալի են դարձնում մահը։
Հայտնի չէ՝ օրինագիծն օրենք կդառնա՞, թե՞ ոչ։ Յուտայի նահանգապետ Գերի Հերբերտը չի հաստատել, որ կստորագրի այդ օրինագիծը։ Օրինագծի հակառակորդներն այն համարում են «մեծ հետքայլ»։
ԱՄՆ բոլոր 35 նահանգներում, որոնցում դեռևս մահապատիժը գոյություն ունի, կիրառվում է մահացու ներարկման մեթոդը։









































