Տղամարդու պորտապարը՝ «զեննեն», դարձյալ հարգի է Ստամբուլում, գրում է The Wall Street Journal-ը:
Թերթը հիշեցնում է, որ ժամանակին զեննե պարողները համարվել են օսմանյան կայսրերի պալատների գլխավոր աստղերը, բայց վերջին տասնամյակներում այդ ժանրի արտիստներն ուշադրության կենտրոնում չէին: Զեննեն դարձալ տարածում է գտել օսմանյան դարաշրջանի մշակույթի վերածննդի շնորհիվ, որը նկատվում է հեռուստատեսությամբ, նորաձևության և քաղաքականության մեջ, ասվում է հոդվածում:
Հիմա տղամարդու պորտապար կարելի է տեսնել ակումբներում և մասնավոր միջոցառումների ժամանակ: Տղամարդ արտիստների կոստյումները գործնականում նույնն են, ինչ կանանց պարի հագուստները, նշում է պարբերականը:









































