Բրիտանական ՄԻ-6 հետախուզությունը 1999-2001թթ. գաղտնալսել է «Ալ-Քաիդա» ահաբեկչական ցանցի անդամներին, իսկ թագավորության ՄԻ-5 հակահետախուզությունը կարդացել է ահաբեկիչների նամակագրությունը: Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների տեղեկատու Էյմեն Դինի (իսկական անունը չի նշվում), որը հրապարակել է Times-ը:
Դինը 1998-ից հիասթափվել էր «Ալ-Քաիդայից» և սկսել էր համագործակցել բրիտանացիների հետ:
1999-ին նա Աֆղանստանում ցանցի անդամներին տվել է արբանյակային հեռախոս՝ լսողական սարքով: 3 տարի շարունակ բրիտանական հետախուզությունը գաղտնալսել է այդ սարքի բոլոր հեռախոսազանգերը, որի միջոցով ահաբեկիչները կապ էին պահպանում Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում, Իսպանիայում և Շվեդիայում իրենց կողմնակիցների հետ:
Դինը հաճախ է եղել Լոնդոնում, նա ցանցի կողմնակիցների նամակները տեղափոխել է թագավորոթյուն, գործակալը դրանք փոխանցել է ՄԻ-5-ին, այնուհետև կարդացված նամակները փակ տեսքով փոխանցվել են, կարծես դրանք բացված չեն էլ եղել:
Դինը «Ալ-Քաիդայի» անդամ է եղել 12 տարի շարունակ, որից 8 տարին համագործակցել է բրիտանացիների հետ: 2006-ին, վախենալով, դադարեցրել է կապերը ահաբեկիչների հետ և դադարել աշխատել հետախուզության համար:







































