Սլովակիան, Հունգարիան, Ռումինիան և Բուլղարիան մոտ են Eastring գազամուղի վերաբերյալ հուշագրի ստորագրմանը, որը ձգվելու է սլովակա-ուկրաինական սահմանից մինչև բուլղարա-թուրքական սահման՝ հաղորդում է Aktuality-ին:
Երկրները կազմել են աշխատանքային խմբեր՝ պետական գազատրանսպորտային համակարգի ներկայացուցիչներից: Գազամուղի կառուցումը, ամենայն հավանականությամբ, կֆինանսավորի կառուցման մասնակից ընկերությունների կոնսորցիումը:
Գազամուղի բացումը նախատեսվում է 2018թ.-ին: Դրա հզորությունը կհասնի տարեկան 20-40 մլրդ խորանարդ մետրի:







































