Friday, 03 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Քչով աշխատելու բացը

Մինչ Հայաստանում քաղաքական ընդդիմության հավակնություն և հայտ ունեցող ուժերը փորձում են պարզել իրենց հարաբերությունները միմյանց և հասարակության հետ, հասարակությունը ստիպված է, այսպես ասած, իր ջանքերով հոգալ իր խնդիրները: Անցնող շաբաթ բողոքում էին տաքսիստները, նաիրիտցիները, Շրջանառության հարկի մասին նոր օրենքից դժգոհ առևտրականները և ուրիշներ:

Այս ֆոնը կամ եթե կարելի է ասել` կոնտրաստը լավագույնս վկայում է, որ այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանի քաղաքական դաշտում, չի արտացոլում այն խնդիրները, որ ունի կամ տեսնում է հասարակությունը: Ստեղծվել է ընդհանրապես անհասկանալի վիճակ՝ քաղաքական ուժերը փորձում են վիճարկել ամենա-ամենա ընդդիմություն լինելու դափնին կամ դիրքը, իսկ այդ ընթացքում փաստացի չեն զբաղվում այն խնդիրներով, որով պետք է զբաղվի քաղաքական ընդդիմությունը: Դա հասարակական խնդիրների սպասարկումն է: Այդ ուղղությունը արտաքին քաղաքական կամ ներքին քաղաքական հարցերից ոչ պակաս կարևոր ուղղություն է, և կուսակցությունները պետք է ոչ միայն դատողություններ անեն, այսպես ասած, գլոբալ խնդիրների վերաբերյալ, այլ նաև հասարակությանը ներկայանան սոցիալական խնդիրների սպասարկման իրենց կոնցեպցիաներով:

Հայաստանում առ այսօր հանրությանը մատուցվել է հիմնականում մեկ կոնցեպցիա՝ իշխանությունները հանցավոր են, և եթե ուզում ենք լուծել սոցիալական խնդիրները, ապա պետք է հեռացնենք իշխանություններին: Այդ մոտեցումը տարեցտարի բերել է ոչ թե քաղաքական ընդդիմության կամ ընդդիմությունների սոցիալական բազայի ամրացման և ընդլայնման, այլ հանգեցրել է լիովին հակառակ էֆեկտի, և հասարակությունը սկսել է կտրվել քաղաքական ընդդիմությունից:

Իրավիճակը հատկապես ակնառու է արտահայտվում ներկայումս, երբ սկսել է ծավալվել պայքար քաղաքական ընդդիմության «արտոնագրի» համար, ու թեև այդ պայքարում ներգրավված են միանգամայն ազնիվ ու անկեղծ նպատակադրումներով ուժեր էլ, այնուամենայնիվ պայքարն ինքնին խորքային առումով ապաքաղաքական երևույթ է և ավելի մոտ է հայաստանյան քաղաքական դաշտին ու ավանդույթներին բնորոշ «ռազբորկայի» մթնոլորտին:

Բանն այն է, որ քաղաքական ուժերն ընդդիմադիր հայտ ներկայացնելու մի ճանապարհ կամ տարբերակ ունեն` հասարակությանը ներկայացնել գործողությունների ծրագրեր: Ոչ թե իշխանության գալու դեպքում գործողությունների ծրագրեր կամ իշխանության գալու համար անհրաժեշտ գործողությունների ծրագրեր, այսպես ասած` «ճանապարհային քարտեզ», այլ ծրագրեր կապված նաև իրենց ընթացիկ ընդդիմադիր գործունեության հետ՝ ուղղված այս կամ այն խնդրի լուծմանը կամ սպասարկմանը: Օրինակ` տաքսիստները բողոքում են լիցենզավորման կարգի դեմ: Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը տաքսիստներին տվյալ հարցի լուծման առումով, տվյալ խնդրի բարձրաձայնումը սպասարկելու առումով: Եվ այդպես սոցիալական գրեթե բոլոր խմբերի պարագայում: Առաջարկներ չկան, քաղաքական ընդդիմությունը չունի մոբիլիություն, չկան գործողություններ, որոնք չեն կառուցված «այ, երբ հեռացնենք իշխանությունը» տրամաբանության վրա, կամ «այ, երբ ինձ կճանաչեք ընդդիմություն» տրամաբանության վրա:

Այն, որ ավանդական «ռազբորկաներ» հրահրելով են զբաղված ուժեր, որոնք վաղուց սպառել են իրենց քաղաքական դաշտում և ինքնապահպանման այդ մեկ տարբերակի հույսին են մնացել` հայտնի է վաղուց, և այստեղ որևէ ասելու կամ անելու բան այլևս չկա: Տարօրինակ է այն ուժերի կրեատիվության պակասը, որոնք ներկայացնում են նորության ու թարմության հայտ: Թարմություն պահանջում են ոչ միայն ելույթները, ոչ միայն ակցիաների ձևաչափերը և մասշտաբները, այլ նաև գործնական ընթացիկ առաջարկները, որ ներկայացվում են հանրությանը: Նաև այդ միջոցով պետք է վերակազմակերպվի ընդդիմադիր դաշտը՝ համոզիչ ու երաշխավորված ձևով վերակազմակերպվի: Ավելին` հենց այդ ձևն է լինելու նոր դաշտի արդյունավետության հեռանկարի և հաշվետվողականության գրավականը, ի տարբերություն նախորդ ձևերի:

Հանրությանը պետք է առաջարկել կոնկրետ գործողությունների ծրագրեր, այս կամ այն խնդրի հետ կապված, և համատեղ լուծումը դիտարկել որպես առաջարկվող մեթոդաբանության նախընտրելիության փաստարկ: Հասարակությունն ապրում է բազմաթիվ խնդիրներով ու մարտահրավերներով, և ռիսկային է մարդկանց ասել, որ սպասեն մինչ ընդդիմությունը կվերակազմակերպվի կամ նորը կձևավորվի: Այդ գործընթացը պետք է լինի գործնական «քննության» տեսքով, որ պետք է տեղի ունենա հասարակությանն այս կամ այն խնդրի հետ կապված առաջարկներ ներկայացնելու տեսքով, պատասխանատվություն ստանձնելու տեսքով:

Եթե քաղաքական հավակնություն ներկայացնող միավորը ի վիճակի չէ որևէ կոնկրետ խնդրի առումով ստանձնել հասարակական պահանջի սպասարկման պատասխանատվություն, ապա դա նշանակում է, որ մոտեցման առումով շեշտը կրկին դրվում է քանակականի վրա՝ այն, ինչ եղել է մինչ այդ: Այսինքն` մենք կզբաղվենք ձեր հարցերով, երբ որ շատ կլինենք, և երբ որ շատ կլինենք, մենք կդնենք արդեն մեծ խնդիրներ: Իսկ մինչ այդ մեծ խնդիրը, դրվող խնդիրներն ընդամենը հանգում են հետևյալին՝ ինչ անել շատանալու համար: Չկան քչով աշխատելու գաղափարներ ու ծրագրեր, և դա Հայաստանի ընդդիմադիր դաշտում տարիներ շարունակ առկա ամենամեծ բացն է:

Դրական է այն, որ նոր ընդդիմության հայտ ներկայացնող մի շարք ուժերի մոտ առկա են խնդրի պատկերացման նախանշաններ: Սակայն առայժմ իրավիճակը մնում է տեքստային և ցուցանակային փոփոխությունների շրջանակում, համենայնդեպս քանի դեռ չի հնչել քաղաքական ուժերից առաջին թեկուզ փոքր, բայց կոնկրետ գործողության առաջարկը հանրությանը հուզող խնդիրներից առկա որևէ կոնկրետ խնդրի լուծման ուղղությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում