Լրագրող Չայ Ձինը սեփական գումարով նկարահանած օդի աղտոտվածության մասին պատմող «Գմբեթի ներքո» վավերագրական ֆիլմն անհետացել է Չինաստանում հասանելի կայք-հոսթինգներից: Որոշ տվյալներով, խոսքն իշխանությունների գրաքննության մասին է:
Հրապարակումից ընդամենը 48 ժամ անց YouTube-ի անալոգ չինական Youku-ով ֆիլմը դիտվել էր ավելի քան 170 մլն անգամ: Փորձագետները կարծում են, որ իշխանությանը կարող էր շփոթության մատնել ֆիլմի հանրահայտ լինելը:
Ֆիլմի մեծ մասը նվիրված է Չինաստանում օդի աղտոտվածությանը, սակայն այնտեղ քննադատություն է հնչում նաև էկոլոգիական ոլորտը կարգավորող օրենսդրության նկատմամբ:
Չինաստանի Շրջակա միջավայրի հարցերի նախարարը նշել է, որ մթնոլորտի մաքրման խնդիրը կառավարության համար ամենագլխավոր մարտահրավերներից մեկն է: Ի դեպ, նա չի շեշտել «Գմբեթի ներքո» ֆիլմի մասին:








































