Արդեն տեղեկացրել էինք, որ մեկնարկել է «Հիմնադիր խորհրդարանի» «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման մասնակիցների ավտոերթը դեպի Գյումրի:
Ավտոերթի մասնակից, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարդան Հակոբյանը Facebook-ի միջոցով հայտնում է, որ Գյումրի քաղաքի մուտքի մոտ քաղաքացիական հագուստով մարդիկ վեճի են բռնվել ավտոերթը դիմավորողների հետ: Այս պահին ավտոերթը շարունակվում է դեպի Գյումրի:







































