Berkshire Hathaway ներդրումային ընկերությունը, որը ղեկավարում է միլիարդատեր Ուորեն Բաֆեթը, պատրաստվում է պարտատոմսերը տեղաբաշխել եվրոյով: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Ընկերությունը ծրագրում է այդ ընթացքում ներգրավել 3 մլրդ եվրո: Պարտատոմսերի թողարկման կազմակերպիչներն են Bank of America Merrill Lynch-ը, Deutsche Bank-ը, Goldman Sachs-ը և Wells Fargo-ն: Տեղաբաշխումը տեղի կունենա մոտ ժամանակներս և շատ բանով կախված է շուկայական պայմաններից:
«Եվրոյի ներգրավումը ձեռնտու է, դա ոզնուն էլ պարզ է»,- կարծում է Aberdeen Asset Management-ի փորձագետը:









































