«Ազատության» փոխանցմամբ՝ այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարել է, որ Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը կդրվի հանրաքվեի:
Հիշեցնենք, Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը դեռ անցյալ տարվա աշնանը, երբ սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովը հրապարակեց սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը, հայտարարել էր, որ Սարգսյանն իր վերջնական դիրքորոշումը հայեցակարգի վերաբերյալ կարտահայտի 2015թ.-ի փետրվար-մարտ ամիսներին:
Լուսանկարը՝ Photolure-ի










































