ԱՄՆ Կոնգրեսը որոշել է զբաղվել ծառայողական նամակագրությամբ, որն ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը վարել է անձնական էլեկտրոնային փոստով: Այս մասին հայտնում է TASS-ը:
Չորեքշաբթի օրը The Washington Post թերթը հայտնեց, որ Կոնգրեսի ստորին պալատի՝ Բենղազիի (որտեղ 2012թ. ծայրահեղականները սպանել են ԱՄՆ դեսպան Քրիստոֆեր Սթիվենսին) դեպքի հետաքննության հարցերով հատուկ կոմիտեն Պետդեպում կպահանջի այդ թեմայով ամբողջ քննարկման պատճենները, որը Քլինթոնը կամ նրա օգնականները վարել են անձնական էլեկտրոնային հասցեներից:
Երկուշաբթի օրը The New York Times թերթը հայտնեց, որ Քլինթոնը պետքարտուղար եղած ժամանակ գրեթե չի օգտվել էլեկտրոնային նամակագրության ծառայողական փակ ալիքից, այլ նախընտրել է իր սեփականը: Դա պաշտոնական Վաշինգտոնում առաջացրել է շփոթվածություն և վրդովմունք:
Սպիտակ տունը երեքշաբթի օրը հայտարարել է, որ ԱՄՆ կառավարության բոլոր պաշտոնատար անձանց «լիովին հստակ ցուցումներ» են տրվել ծառայողական փոստի օգտագործման վերաբերյալ:
Այժմ Կոնգրեսի ստորին պալատում կառավարության գործունեության վերահսկողության հարցերով կոմիտեն ևս մտադիր է պարզել, թե որքանով է խստորեն պահպանվել այս ռեժիմը:
Քլինթոնը համարվում է ԱՄՆ նախագահի 2016թ. ընտրություններում առավել հավանական թեկնածուն իշխող Դեմոկրատական կուսակցությունից: Նրա կողմից անվտանգության ռեժիմի լուրջ խախտումը կարող է խափանել ապագայի ծրագրերը:










































