ԱՄՆ Բոստոն քաղաքում մեկնարկել է երկու տարի առաջ մարաթոնի ժամանակ պայթյունների գործով դատավարությունը: Այս մասին գրում է BBC-ն:
Նիստի հենց սկզբից մեղադրյալ Ջոհար Ցարնաևի փաստաբանը երդվյալ ատենակալներին հայտարարել է, որ իր պաշտպանյալը ընդունում է մեղքը:
Նրա խոսքերով՝ ինքը մտադիր է պաշտպանությունը կառուցել այն բանի վրա, որ Ցարնաևն, իբր, գտնվել է ավագ եղբոր՝ Թամերլան Ցարնաևի ազդեցության տակ:
21-ամյա Ջոհար Ցարնաևին սպառնում է մահապատիժ, նրան մեղադրանք է ներկայացված ավելի քան 30 կետով:
Դաշնային դատախազը հայտարարել է, որ երբ Ցարնաևը դնում էր ռումբերը, նա արդեն սպանության մասին էր մտածում:













































