Վեներայի ամենաանսովոր առանձնահատկություններից մեկը՝ հսկայական Y տառի նմանությամբ ամպը, գոյություն ունի արդեն ավելի քան 50 տարի՝ շնորհիվ «առավոտյան աստղում» առկա հատուկ հասարակածային ալիքների, հասարակածում քամիների տարբեր արագությունների և մոլորակում չափավոր լայնության։ Այս մասին հոդվածը հրապարակվել է Geophysical Research Letters ամսագրում:
«Ուժեղ քամին, որը փչում է Վեներայի վրա արևմտյան ուղղությամբ, գոյութուն ունի դրա մթնոլորտում շատ թե քիչ մշտական տեսքով՝ սկսած հասարակածից ու ավարտած միջին լայնություններով»,- բացատրում է Խավիեր Պերալտան Անդալուզիայի աստղաֆիզիկայի ինստիտուտից:
Մասնագետները բավական արագ են պարզել, որ Երկրի «քրոջ» մթնոլորտը բացարձակ նման չէ մեր մոլորակի օդային թաղանթին:
Վեներայի ամենատարօրինակ գիծը՝ հասարակածում առեղծվածային սպիտակ Y տառը, անզեն աչքով տեսանելի չէ, այն հնարավոր է տեսնել միայն ուլտրամանուշակագույն դիապազոնում:
Այն առաջին անգամ հայտնաբերվել էր 1960թ. աստղագնաց-ֆիզիկոս Չարլզ Բոյերի կողմից ու մինչ օրս գիտնականների վեճի առարկան է:
Պերալտային և նրա իսպանացի ու պորտուգալացի գործընկերներին հաջողվել է լուծել խնդիրը շնորհիվ այն բանի, որ նրանք հաշվի են առել Վեներայի հասարակածի հատուկ ալիքների ազդեցությունը, որ առաջանում են իր առանցքի շուրջ մոլորակի պտտվելու արդյունքում:
Գիտնականները խոստովանել են այդ հսկայական Y տառի «մութ» բնույթը:










































