Ձյուն մաքրողը, որը դարձել է քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության վկան, կազատվի աշխատանքից: Այս մասին հայտնում է ren.tv-ն:
Նշվում է, որ նա կաշխատի վերջին հերթափոխն ու կազատվի:
Հաղորդվում է, որ ձյուն մաքրողը Նեմցովի սպանության պահին անցնելիս է եղել Մոսկվորեցկի կամրջով:
Քաղաքական գործիչ Բորիս Նեմցովը սպանվել է Մոսկվայի կենտրոնում փետրվարի 28-ի գիշերը:









































