Արքայազն Ուիլյամը շարունակում է իր ուղևորությունը Հյուսիսարևելյան Ասիայի երկրներով. այսօր արքայազնը ժամանել է Պեկին, հայտնում է spletnik.ru-ն:
Պաշտոնական ուղևորության առաջին օրվա ընթացքում արքայազնը հանդիպել է Չինաստանի նախագահ Սի Զցինպինի հետ, նրա հետ քննարկել կենդանիների անօրինական առևտրի ու մշակույթի ոլորտում Չինաստանի ու Մեծ Բրիտանիայի համագործակցության հեռանկարները:
Այնուհետ Ուիլյամը մասնակցել է հաջողություն բերող ավանդական արարողությանը՝ ներկելով ոչխարի քանդակ, որը խորհրդանշում է տարին, ինչպես նաև այցելել է չինացի կայսրերի պալատական համալիր և հանդիպել է աղքատ ընտանիքների երեխաների հետ:
Ուիլյամի ներկայիս այցը իրավամբ կարելի է անվանել պատմական. վերջին անգամ բրիտանական թագավորական ընտանիքի անդամները Չինաստան էին այցելել 1986թ.:

















































