Saturday, 04 07 2026
Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր. Փաշինյան
16:10
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
16:10
Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր
Հայաստան-Իսրայել հարաբերությունները դեռ չունեն իրենց սեփական հունը․ գործելու մեծ դաշտ կա
Չինացի գիտնականները ստեղծել են գլխուղեղն իրական ժամանակում մոդելավորող չիպ
Կարապետյանների քաղաքականությունը համահունչ է կրկեսին. զվարճալի ժամանակներ են սպասվում
15:30
Թեյլոր Սվիֆթն ու Թրևիս Քելսին պաշտոնապես ամուսնացել են
«Մետոդիչկան» միայն վերևից չի իջնում. Մոսկվան կուզեր այնպիսի ընդդիմություն, որ արդեն փողոցում լիներ
15:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին
Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո ի՞նչ ուղեգիծ կդրսևորի
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման արդյունքում կապահովվի Արարատյան դաշտավայրի 11 շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը․ վարչապետ
14:30
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Ավտովթար՝ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին․ կա տուժած
14:10
Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել
ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը
13:50
Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին
Արփինե Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանը քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
13:30
Հանրաքվե Սլովակիայում` Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
Սպասվում են տեղումներ
12:10
Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիան
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
11:50
Նավթի գները նվազել են – 03/07/26
Արևիկ գյուղում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ

Հիշելով հայերին. Patheos

Patheos պարբերականում հոդվածագիր Դուայթ Լոնգնեքերը «Հիշելով հայերին» հրապարակմամբ անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։

«Քանի որ ԴԱԻՇ-ի գայլերը գրավել են քրիստոնյաների ամբողջական գյուղեր, մենք պետք է հիշենք Հայոց ցեղասպանության սարսափները, որը տեղի է ունեցել աշխարհի նույն վայրում՝ նույն մեղավորներով»,- գրել է նա՝ անդրադարձ կատարելով գերմանացի պատմաբան Միշել Հեզեմանի հոդվածին։

Ցեղասպանությունն իրականացվել է Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում և դրանից հետո, իրագործվել երկու փուլով՝ աշխատունակ տղամարդկանց համընդհանուր սպանություն՝ կոտորած և զորակոչիկներին հարկադիր աշխատանքի ենթարկում, որին հաջորդել են կանանց, երեխաների, ծերերի ու թույլերի աքսորն ու մահվան երթերը դեպի սիրիական անապատ։

Զինվորականների ուղեկցությամբ շարժվող աքսորյալները զրկված էին սննդից, ջրից և ենթարկվում էին պարբերական կողոպուտների, բռնաբարության ու կոտորածի։ Այլ բնիկ և քրիստոնեական էթնիկ խմբեր, ինչպիսիք են ասորիներն ու օսմանյան հույները, նույնպես թիրախավորվել են Օսմանյան կայսրության կողմից, որպեսզի ոչնչացվեն, և, ըստ շատ պատմաբանների, նրանց վերաբերմունքը նույն ցեղասպանության քաղաքականության մաս է եղել։

Հոդվածում Հեզեմանը գրում է Հայոց ցեղասպանության և լեհերի ու հրեաների նացիստական ոչնչացման միջև կապի մասին։ Գերմանիան Թուրքիայի մոտ դաշնակիցն էր, և երբ Հիտլերը ծրագրում էր ներխուժել Լեհաստան և լեհերի հետագա կոտորածն ու հրեաների ցեղասպանությունը, ասել է. «Ո՞վ է հիշում հայերին»։

Փաստը, որ թուրքական կառավարությունը դեռևս ժխտում է Հոլոքոստը, ապշեցուցիչ է։ Հեզեմանի խոսքով՝ եթե կարդաք «Թուրքական 2000-ամյա պատմություն» գիրքը, որը թողարկվել է Թուրքիայի զբոսաշրջության նախարարության կողմից (տարօրինակ վերնագիր, քանի որ Թուրքիան ունի ավելի քան 5000 տարվա վավերագրված պատմություն.- հոդվածագիր), այսպիսի բան կա գրված. «Օսմանյան կայսրությունը որոշեց գաղթեցնել ապստամբության մեջ ներգրավված հայերին ավելի ապահով վայրեր, մասնավորապես՝ Սիրիա և Լիբանան… Արտագաղթի գործընթացն իրականացվել է հաջող կերպով, քանի որ հայերի մեծ մասն ապահով կերպով տեղափոխվել է Սիրիա»։ «Սա կարող ես միայն ցինիկ սուտ անվանել»,- գրել է գերմանացի պատմաբանը Zenit-ում հրապարակված հոդվածում։

Այսօր տարածաշրջանում կա սառը արձագանք։ Հայերը Թուրքիայից սիրիական անապատով քշվել են մահվան երթերի։ Օսմանյան կայսրությունը զգուշացրել էր Մոսուլի քաղաքացիներին՝ ջուր չխմել գետից, քանի որ այն աղտոտված էր հայերի հազարավոր դիերով։

Մոսուլն այսօր զավթված է ԴԱԻՇ-ի կողմից, որը կրկնում է 100 տարի առաջ գործված հանցանքները և անկասկած կկոտորի հնարավորինս շատ քրիստոնյաների, եթե կարողանա գտնել նրանց։

Աշխարհի մեծ մասն անտարբեր և լուռ է մնացել «հայկական հոլոքոստի նկատմամբ»՝ գրում հոդվածագրը։ Եվ քանի որ մոտենում ենք քրիստոնյաների նկատմամբ աշխարհի վատագույն հալածանքների 100-րդ տարեդարձին, պետք է հիշենք, թե ինչ է տեղի ունեցել, և մատնանշենք, որ դա կարող է կրկնվել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում