Ուիլ Սմիթի գլխավոր դերակատարությամբ «Հնարք» ֆիլմն ամերիկյան վարձույթում մեկնարկել է 19,1 մլն դոլար եկամտով՝ գլխավորելով ԱՄՆ հանգստյան օրերի վարձույթը: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Այդպիսով, «Մոխրագույնի 50 երանգները» առաջին տեղից իջել է 4-րդ տեղը՝ հավաքելով 10,9 մլն դոլար:
Ամերիկյան վարձույթի երկրորդ տեղում «Kingsman. Գաղտնի ծառայություն» ֆանտաստիկ էքշնն է 11,7 մլն դոլար եկամտով, երրորդը «3D Սպունգ Բոբն» է՝ 11,2 մլն դոլարով:











































