Այսօր հայտնի է դարձել, որ Լիբիայից Մալթա է փախել Լիբիայի էներգետիկայի նախկին նախարար Օմար բեն Ֆաթհի Շաթվանը: Նա մինչ այդ գտնվում էր Միսուրատայում, որտեղ առավել ծանր է իրավիճակը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը` հղում անելով Մալթայի արտաքին գործերի նախարարությանը:
Հայտնի է, որ Շաթվանը անցած ուրբաթ լաստանավով գաղտնի ժամանել է Մալթա: Հիշեցնենք նաև, որ նախկինում Լիբիան լքել էր նաև արտաքին գործերի նախարար Մուսա Քուսան, որը տեղափոխվել էր Մեծ Բրիտանիա: Իսկ երկրի արդարադատության նախարարն էլ հիմա ընդդիմության առաջնորդն է:







































