Ըստ Նիդեռլանդների փորձագետների նոր ուսումնասիրության` որքան բարձր պաշտոն է զբաղեցնում մարդը, այնքան հավանական է նրա կողմից դավաճանությունը: Այս մասին գրում է The Independent-ը:
Հոգեբան Ջորիս Լեմերսի իրականացրած հետազոտությունը պարզել է, որ բանվորական դասից անհավատարմությունը խոստովանել են հարցման մասնակիցների միայն 9 տոկոսը, միջին դասից` 24 տոկոսը, բարձր դասից` 37 տոկոսը:
Նշվում է նաև, որ տղամարդիկ ավեի շատ անհավատարիմ են լինում, քանի որ «հաճախ են բարձր պաշտոններ զբաղեցնում»: Հենց այդ պատճառով էլ ԶԼՄ-ներում հաճախ են տեղ գտնում նման տղամարդկանց մասնակցությամբ սկանդալները:






































