Փետրվարի 19-ին Աստանայում տեղի ունեցավ գերմանաբնակ թուրք ռեժիսոր, Վենետիկի փառատոնի մրցանակակիր Ֆաթիհ Աքինի Հայոց ցեղասպանության թեմայով նկարահանված «Սպի» ֆիլմի ցուցադրությունը:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից հայտնում են, որ բազմաթիվ ներկաների թվում է եղել նաև Ղազախստանում Հայաստանի դեսպան Արա Սահակյանը:
Ֆիլմը ցուցադրվեց նաև Ալմաթի, Ատիրաու, Պավլոդար, Պետրոպավլովսկ, Ուրալսկ, Ուստ Կամենոգորսկ քաղաքներում: Ընդ որում, այն Ալմաթիում էկրան բարձրացավ միանգամից 10 կինոթատրոնում:









































