«Մոխրագույնի 50 երանգները» էրոտիկ դրամայի սիքվելների նկարահանումը կդադարեցվի հեղինակի պատճառով, քանի որ գրքի հեղինակ Է. Լ. Ջեյմսը պահանջել է վերահսկողություն սահմանել սցենարների վրա:
Աշխատանքի դադարեցումը կարող է կապված լինել նաև այն բանի հետ, որ գրողը մտադիր է Universal-ին խնդրել փոխել ապագա ֆիլմերի ստեղծագործական թիմին, այդ թվում՝ ռեժիսորին ու սցենարիստին: Այս մասին հայտնում է Variety-ն:
Ստուդիան այդ կապակցությամբ առայժմ ոչ մի պաշտոնական հայտարարություն չի արել:
Ինչպես բացատրում է պարբերականը, անգամ եթե նկարահանող խումբը պահպանվի նախկին կազմով, Ջեյմսը ձեռնամուխ կլինի տեքստում փոփոխություններին:
Ավելի վաղ ֆիլմի ռեժիսոր Սեմ Թեյլոր-Ջոնսոնը հաստատել էր սիքվելների վրա աշխատանքը, որը կոչվելու է «50 ավելի մուգ երանգներ» և «Ազատության 50 երանգները»:










































