ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձի փաստով հարուցվել է քրական գործ, կատարվում է նախաքննություն: Այս մասին ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում հայտնել են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-305–րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ պետական հասարակական գործչի սպանության փորձ: Ստեղծվել է համատեղ օպերատիվ քննչական խումբ, որում ընդգրկվել են ոստիկանության և ԱԱԾ աշխատակիցներ:
Նախաքննությունը իրականացնում է ԱԱԾ-ն», -հայտնել են ոստիկանությունից:







































