ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը որոշել է անվտանգության կոնֆերանսի ժամանակ, որը կկայանա փետրվարի սկզբին Մյունխենում, հասնել նրան, որ եվրոպական պետությունների ներկայացուցիչները և ղեկավարները, այդ թվում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, համաձայնեն, որ անհրաժեշտ է Սիրիայի իշխանությունը հանձնել Սիրիական նոր կառավարությանը։
ВЗГЛЯД-ը նշում է, որ Վաշինգտոնի կարծիքով ՝ Ասադը պետք է լքի Սիրիայի իշխանությունը, քանի որ դա անհրաժեշտ պայման է հակամարտության կարգավորման համար։ Մոսկվան կարծում է, որ Սիրիայի ժողովուրդը պետք է որոշի իր ապագան, և անցումային կառավարության մեջ պետք է ընդգրկվեն հակամարտության երկու կողմերից էլ։
ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հունվարի 13-ին հայտարարել է, որ Սիրիայի նախագահի հրաժարականը չի կարող նախապայման լինել երկրի հակամարտության կարգավորման բանակցությունների համար։ Ըստ նրա՝ այդ պայմանը կարող է նոր զոհերի պատճառ դառնալ։
Սիրիայի կառավարության և զինված ընդդիմադիրների միջև հակամարտությունը սկիզբ է առել 2011-ի մարտից, այդ ժամանակվանից ցայսօր զոհ է գնացել ավելի քան 60 000 մարդ։ Երկրի իշխանությունները պնդում են, որ նրանք ընդհարվում են արտասահմանի կողմից աջակցվող զինված գրոհայինների հետ։









































