Saturday, 04 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Գառնիկ Իսագուլյանը բացառում է, որ Ծառուկյանը դուրս կգա քաղաքականությունից

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:

– Պարոն Իսագուլյան, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը երեկ հայտարարություն էր տարածել, թե «Հայաստանում առկա խնդիրները լուծելու համար մեզ անհրաժեշտ է ոչ թե պատերազմել իրար դեմ, այլ հանգիստ, առանց միմյանց վիրավորելու աշխատել, ցույց տալ առկա բոլոր բացերը, գտնել լուծումները և կյանքի կոչել դրանք»: Այս հայտարարությունը քաղաքական դաշտում դիտվում է որպես նահանջ, թե ԲՀԿ ղեկավարը նահանջում է իր պայքարից: Խոսակցություններ կան, թե նա կարող է մանդատը վայր դնել, դուրս գալ կուսակցությունից ու քաղաքական դաշտից: Ի՞նչ եզրակացություն արեցիք այս ամենից` հայտարարությունից և այս ողջ իրադարձություններից:

– Փետրվարի 12-ից հետո, երբ, ցավոք սրտի, ՀՀ նախագահի կողմից մեղադրանքներ, անվանարկումներ հնչեցին ուղղված կոնկրետ պարոն Ծառուկյանի հասցեին, երբ փողոցային խոսակցությունները դարձան Անվտանգության խորհրդի նիստի քննարկման առարկա, և երբ տեղի ունեցան բռնաճնշումները, դրանից հետո, բնականաբար, պետք է տեղի ունենար որոշակի հանգուցալուծում:

– Բայց դրանից հետո Գ. Ծառուկյանը ԲՀԿ կենտրոնական գրասենյակում խորհրդակցություն հրավիրեց, հանդիպեց ՀԱԿ և «Ժառանգություն» կուսակցությունների ղեկավարներ Լևոն Տեր-Պետրոսյանի ու Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, ծավալուն ելույթ հրապարակեց, թե իրենք չեն նահանջի և պայքարելու են մինչև վերջ:

– Ցավոք, շտապ հավաք անցկացնելու հետ կապված հայտը Երևանի քաղաքապետարանը մերժեց: Ըստ էության, իշխանություններն օրենքից դուրս կարգավիճակում օգտագործում են իշխանական ողջ լծակները: Թեև կարելի էր դա արհամարհել, որովհետև եթե իշխանությունն իրեն օրենքից ու Սահմանադրությունից դուրս է դնում, կարելի է այլևս այդ իշխանությանը հաշվի չառնել ու գնալ միջոցառումների: Բայց պետք է ընդունենք մի հանգամանք, որ եթե փետրվարի 20-ին սկսվեր հանրահավաքների շարքը, դա այլևս արդեն կոնկրետ հանգուցալուծումով էր ավարտվելու:

– Ի՞նչ հանգուցալուծումով:

– Ես կարծում եմ, որ դա միանշանակ իշխանափոխության կհանգեցներ: Բայց քանի որ իշխանությունների իշխանատենչության մոլուցքը շատ մեծ է, նրանք կարող էին գնալ ցանկացած ծայրահեղ քայլի: Եթե փողոցային խոսակցությունների հիման վրա քրեական գործեր հարուցելու պատրաստակամություն ունեն, արդեն գնում՝ մարդկանց տներից են տանում, շարժման գրասենյակներից են տանում, ապա դա նշանակում է, որ իշխանություններն իրենց ողջ արսենալը գործի էին դնելու: Եվ չի բացառվում, որ ամսի 20-ին անպայման ինչ-որ սադրանք լիներ, մեծ սադրանք, արյունահեղություն, որպեսզի իշխանությունը կարողանար պահպանել իր այսօրվա դիրքերը: Այսինքն` դա լուրջ, պատասխանատու խնդիր է, և չեմ կարծում, որ և՛ պարոն Ծառուկյանի հայտարարությունը, և՛ ԲՀԿ խորհրդի հայտարարությունը պետք է դիտարկել նահանջ բռնած գործից: Ուրիշ բան, որ այս հանգուցալուծումը կարող էր լինել ոչ հիմա, այլ կարող էր լինել մեկ-երկու ամիս հետո:

– Այսինքն` Գ. Ծառուկյանն ու ոչ իշխանական եռյակը նույն կերպ շարունակելո՞ւ են իրենց պայքարը:

– Ես կարծում եմ, որ դա ոչ թե կոնկրետ Գ. Ծառուկյանի պայքարն է, այլ ժողովրդի պայքարն է: Հիմա ուղղակի իշխանություններին շանս է տրվել: Իմիջիայլոց, խորհրդաժողովը, որի մասին այդքան խոսում են, այնտեղ ամենաարմատական ելույթները եղել են համաժողովրդական շարժում անցկացնելու մասին: Եվ ճիշտ չի ասել, որ դա ինչ-որ մեկի նկատմամբ բռնություն է կամ իշխանությունը բռնությամբ տապալելու փորձ է: Ես զարմացա, որ խորհրդաժողովն իշխանությունների կողմից նման արձագանքի արժանացավ: Համաժողովը կիրթ սահմաններում էր ընթանում, բայց բոլոր դեպքերում իշխանությունները վախեցան: Հիմա ես կարծում եմ` այն դադարը, որ տրվում է իշխանություններին, ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ և՛ ԲՀԿ-ն, և՛ պարոն Ծառուկյանը ինքնանպատակ չէ, որ գնում են այդ խնդիրների լուծմանը: Սահմանադրական դաշտ վերադառնալու համար իշխանություններին կրկին ժամանակ են տալիս:

– Դուք բացառո՞ւմ եք, որ Գ. Ծառուկյանը վայր կդնի մանդատը և դուրս կգա քաղաքականությունից:

– Միանշանակ բացառում եմ, որովհետև եթե նման մտադրություն լիներ, ապա այդ մասին հայտարարությունը հենց հիմա կանեին: Եթե դուք ուշադիր կարդում եք ԲՀԿ քաղխորհրդի հայտարարությունը, այնտեղ շատ հստակ ասված է, թե ինչու չեն անում փետրվարի 20-ի հանրահավաքը: Ես կարծում եմ, որ իրենք դարձյալ լինելու են ժողովրդի կողքին և անպայման զբաղվելու են ժողովրդի հոգսերով: Իշխանություններն իրենք են հիմա օրենքի դաշտից դուրս գտնվում, և եթե այս ոճով շարունակվեր, ապա բախումները անբացառելի կլինեին:

– Ինչո՞ւ Գ. Ծառուկյանը հանկարծ անցած գիշեր հասկացավ, որ եթե այդ ոճով շարունակվեր, բախումներն անխուսափելի կլինեին: Հատկապես անցած գիշերը, երբ նա հանդիպել էր Սերժ Սարգսյանի հետ:

– Ես չգիտեմ, թե ով է նման լուրեր տարածել: Ես տեղեկություն չունեմ, որ անցած գիշեր նման հանդիպում է տեղի ունեցել: Համենայնդեպս, ես նման տեղեկություններ չունեմ, որ նման հանդիպում է տեղի ունեցել, բայց չի բացառվում, որ դա տեղի է ունեցել ավելի վաղ:

– Ասում են, որ ռուսաստանահայ գործարար, «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանն է Մոսկվայից ժամանել, որպեսզի հաշտեցնի Սերժ Սարգսյանին և Գագիկ Ծառուկյանին: Նա երկուսի հետ էլ առանձին հանդիպել է:

– Շատերն են ժամանել: Ես չեմ կարծում, որ նրանց ժամանումը ունեցել է ֆունդամենտալ նշանակություն: Ուղղակի ստեղծվել էր մի իրավիճակ, որտեղ հանգուցալուծումը կարող էր շատ ծանր հետևանքներով լինել, և իշխանությունը, ցավոք սրտի, դա ինքը չի գիտակցում: Իսկ եթե հիմա դա չգիտակցի նաև ընդդիմությունը և առճակատման գնա, հետևանքները ծանր կլինեին: Իսկ նրանք, ովքեր եկել են, պետք է իշխանություններին հորդորեն վերադառնալ օրենքի դաշտ և կիրառեն քաղաքական պայքարի բոլոր օրինական միջոցները՝ և ցույցեր, և շարժումներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում