ԱՄՆ-ը հատուկ ներկայացուցիչ և ռազմավարական կապերի համակարգող է նշանակել ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում: Ինչպես հայտնել է Պետդեպի մամլո ծառայությունը, նա Ռաշադ Հուսեյնն է՝ փոխանցում է TASS-ը:
«Հատուկ բանագնաց Հուսեյնը կգլխավորի մի շարք ամերիկյան նախարարությունների և գործակալությունների աշխատակիցների խումբը՝ ընդլայնելու համար միջազգային մասնակցությունն ու գործընկերությունը կոշտ ծայրահեղականության դեմ պայքարում, ինչպես նաև աշխարհում ռազմավարական հակաահաբեկչական հաղորդակցությունների զարգացման նպատակով»,- հստակեցրել են Պետդեպում:
Հուսեյնը 2010-ից Իսլամական համագործակցության կազմակերպությունում եղել է ԱՄՆ հատուկ բանագնացը, իսկ ավելի վաղ աշխատել որպես նախագահ Օբամայի խորհրդականի տեղակալ:







































