Աֆղանստանում 2014 թ. զոհված ու տուժած խաղաղ բնակիչների թիվը աճել է 22 տոկոսով։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ը՝ փոխանցում է BBC-ն։
Ընդհանուր առմամբ անցած տարի երկրում զոհվել է 3699 մարդ, ևս 6849-ը տուժել են։ 2009 թվականից, երբ սկսվել է դիտարկումը, դա զոհերի ամենամեծ թիվն է, հայտնել են ՄԱԿ-ի փորձագետները։
Զեկույցում նաև ասվում է, որ առաջին անգամ «Թալիբանի» և կառավարական զորքերի մարտերն ավելի շատ կյանք են խլել, քան թանկարժեք ականները։
Օտարերկրյա զորքերը ռազմական առաքելությունը պաշտոնապես ավարտել են անցած տարվա վերջին։










































