Ֆրանսիայի ռազմածովային ուժերի միակ գործող ավիակիր «Շառլ դե Գոլը» երեքշաբթի երեկոյան ժամանել է Բահրեյնի Ալ Խալիֆա նավահանգիստ: Այս մասին հայտնում է Ria Novosti-ն:
Ավելի վաղ Մանամայում Ֆրանսիայի դեսպանատունը հայտնել էր, որ Ֆրանսիայի ռազմաօդային և ռազմածովային ուժերի միասնական խումբը՝ «Շառլ դե Գոլ» ավիակրի գլխավորությամբ, հունվարի 13-ին լքել է Տուլոնի նավահանգիստը մի քանի ամիս առաջ ծրագրված տեղափոխության շրջանակներում՝ «զգալի օպերատիվ ներկայության ապահովման և Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասում և Պարսից ծոցում առաջադրանքներ կատարելու համար»:
Բահրեյնի նավահանգստում ավիակրին դիմավորել են Բահրեյնի ռազմածովային ուժերի հրամանատարությունը, ռազմական կցորդներ, դիվանագիտական կորպուսը: Բահրեյնում Ֆրանսիայի դեսպան Բեռնարդ Ռենեն լրագրողներին հայտնել է, որ ավիակիրը թագավորության նավահանգստում կմնա մինչև փետրվարի 22-ը, իսկ հետո կհեռանա՝ «Պարսից ծոցում օպերատիվ առաջադրանքներ կատարելու համար»:









































