Թուրքիան ծրագրում է նոր ռազմական տեխնիկա ձեռք բերել այն դրամական միջոցների մի մասով, որոնք կստացվեն երկրի Պաշտպանական արդյունաբերության հիմնադրամ զինվորական ծառայությունից վճարովի ազատման համակարգից: Այս մասին հայտնում է Trend-ը՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության նախարարության հայտարարությանը:
Հաղորդագրության մեջ չի նշվում՝ հատկապես ինչպիսի ռազմական տեխնիկա է ծրագրում գնել Թուրքիան:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ յուրաքանչյուր զինակոչիկի համար 18 000 լիր կփոխանցվի երկրի Պաշտպանական արդյունաբերության հիմնադրամ՝ դրա զարգացման նպատակով:
Թուրքիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ երկրի զինված ուժերում ծառայությունից ազատվելու համար արդեն ավելի քան 200 հազար մարդ է դիմել:










































