Ռուսաստանի կառավարությունը երկիրը ճգնաժամից դուրս գալու ընթացքում կարող է ժամանակավորապես սահմանափակել Կենտրոնական բանկի լիազորությունները՝ գրում է «Իզվեստիա»-ն: Ռուսաստանի Ֆինանսական շուկայի ազգային խորհրդի ղեկավար Անդրեյ Եմելինը այսպիսի խնդրանքով է դիմել կառավարության նախագահի առաջին տեղակալ Իգոր Շուվալովին:
Բանկիրները խնդրում են մինչև 2016թ. հունվարի 1-ը վարկային կազմակերպություններին չպատժել ցանկացած խախտման համար, իսկ կասկածելի գործողություններ իրականացնելու համար՝ մինչև 2017թ. հունվարի 1-ը: Ֆինանսիստները նաև կարծում են, որ Կենտրոնական բանկը մինչև 2017թ. չպետք է սահմանափակի սպառողական վարկերի դրույքները: Եվս մեկ առաջարկ՝ գումարի մեծացում մինչև 60.000 ռուբլի չափով, որի դեպքում հաճախորդին կարելի է չնույնականացնել (ներկայումս այդ գումարը սահմանափակված է 15.000 ռուբլով):
Փաստաթուղթն արդեն հասել է կառավարության ապարատ և փոխանցվել երկրի ֆինանսների նախարարությանը և Կենտրոնական բանկին:









































