Կանադան ընդլայնել է պատժամիջոցների ցուցակը՝ դրանում ներառելով Ռուսաստանի և Ուկրաինայի 37 քաղաքացիների, որոնց մուտքը երկիր կարգելվի։ Նրանց շարքում նշվում են Իոսիֆ Կոբզոնի, լրագրող Դմիտրի Կիսելյովի և Կոմկուսից Պետդումայի պատգամավոր Վալերի Ռաշկինի անունները։ Այս մասին հայտնում է Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերի կայքը։
Պատժամիջոցները կտարածվեն նաև ռուսական և ուկրաինական 17 ընկերությունների շահերի վրա։ «Ռոսնավթը» նշվում է իրավաբանական անձանց շարքում։
«Մեր դիրքորոշումը մնում է հստակ. մենք աջակցում ենք Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և երբեք օրինական չենք ճանաչի այդ երկրի որևէ տարածաշրջանի օկուպացիան»,- ասվում է կանադացի վարչապետի հաղորդագրությունում։








































