Միացյալ Թագավորության գրեթե 200 շրջաններում հայտարարվել է ջրհեղեղի առաջացման վտանգ,- հայտնում է ITAR-TASS-ը: Այս մասին այսօր հայտարարել է շրջակա միջավայրի պահպանության բրիտանական գործակալությունը:
Ինչպես նշում են հիդրոօդերևութաբանները, գետի ջրերի բարձրացման պատճառը եղանակի կտրուկ տաքացումն է, որը հանգեցրել է ձյան հալչելուն։
Դեռ մի քանի օր առաջ Մեծ Բրիտանիայի մեծ մասում օդի ջերմաստիճանը չի գերազանցել զրո աստիճանն ըստ Ցելսիուսի: Ձյան ծածկույթը միջինը կազմել է 5-10 սմ, ընդ որում՝ վերջին մի քանի օրերին տեղացել է մինչև 30 սմ ձյուն:
Եղանակը կտրուկ փոխվել է անցած հանգստյան օրերին, երբ որոշ կոմսություններում ջերմաստիճանը բարձրացել է մինչ 7-9 աստիճանի, ինչի պատճառով ձյունն սկսել է արագ հալչել:
Հիդրոօդերևութաբանների կանխատեսմամբ՝ ջրհեղեղից կտուժեն երկրի հարավ-արևմուտքը և Ուելսը, որտեղ սպասվում են անձևներ:










































