Ինչպես հաղորդում է Filmpro կայքը՝ Դակոտա Ջոնսոնի և Ջեյիմի Դորնանի մասնակցությամբ ֆիլմը յուրօրինակ ռեկորդ է սահմանել: Սեքս-թրիլերն անվանել են վերջին շրջանի ամենասադրիչ ֆիլմը: Պարզվել է, որ անկողնային տեսարանները ֆիլմում ավելի քան 20 րոպե են գրավում:
Նախկին ռեկորդակիր Մարլոն Բրանդոյի մասնակցությամբ «Վերջին տանգոն Փարիզում» ֆիլմում էրոտիկ տեսարանները ընդամենը 9 րոպե են տևում:
Ինչպես նշում է աղբյուրը՝ «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմում սիրային տեսարաններ լինում են յուրաքանչյուր 5-րդ րոպեին:










































