Դանիայի վարչապետ Հելե Թորնինգ-Շմիտը երկրում ահաբեկչական սպառնալիքի բարձր մակարդակ է հայտարարել: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Միջոցառումներն ընդունվել են այսօր՝ փետրվարի 14-ին, Կոպենհագենում զինված հարձակման կապակցությամբ:
Հիշեցնենք, որ այսօր Կոպենհագենի սրճարաններից մեկում՝ «Արվեստ, աստվածանարգում և խոսքի ազատություն» անվանումով միջոցառման ժամանակ տեղի է ունեցել հրաձգություն, որի արդյունքում զոհվել են 1 խաղաղ բնակիչ և 3 ոստիկաններ:








































