Երգչուհի Լեդի Գագան ելույթ կունենա «Օսկար» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությանը՝ հայտնում է spletnik.ru-ն:
Մի քանի ժամ առաջ երգչուհին Instagram-ում տեղադրել է տեսանյութ, որում հայտնել է տարվա ամենագլխավոր կինոիրադարձությանն իր մասնակցության մասին:
«Այս տարի «Օսկարում» կկայանա իմ կենդանի ելույթը»,- հայտնել է Գագան:
Այնուամենայնիվ, Գագան չի բացել բոլոր գաղտնիքները, այդ իսկ պատճառով մնում է միայն կռահել, թե ինչ երգ կհնչի փետրվարի 22-ի լույս 23-ին՝ Լոս Անջելեսի Nokia Theatre-ի բեմից:












































