Գերմանական Rocket Internet ընկերությունը մտադիր է մոտավորապես 600 մլն եվրոյով վաճառել մինչև 12 մլն նոր բաժնետոմս՝ մասնավոր տեղաբաշխման շրջանակներում: Այս մասին գրում է The Financial Times-ը: Թերթը նշում է, որ դա Rocket Internet-ի բաժնետոմսերի կապիտալի մոտ 7.8%-ն է: Վաճառքի պատրաստվող բաժնետոմսերի վերջնական գինն ու ստույգ քանակը կհրապարակվեն ուրբաթ օրը:
Ներկայիս ներդնողներ Baillie Gifford-ը և United Internet-ը հաստատել են այդ գործարքին իրենց մասնակցությունը, ընկերությունները պատրաստվում են 210 մլն եվրոյով բաժնետոմսեր գնել: Սպասվում է, որ բաժնետոմսերի վաճառքը կսկսվի փետրվարի 17-ին:
Rocket Internet-ը ծրագրում է ստացված միջոցները ծախսել, մասնավորապես, այս տարի 10 նոր ընկերությունների թողարկման և սեփական օպերացիոն հարթակում ներդրման վրա:










































