Aerosmith-ի առաջնորդի դուստրը երկրորդ անգամ է մայր դարձել: 37-ամյա ամերիկացի դերասանուհի Լիվ Թեյլորը ժամանակից շուտ է որդուն ունեցել: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
Տղան ծնվել է փետրվարի 11-ից՝ ժամանակից 6 շաբաթ շուտ, Նյու Յորքի կլինիկայում: Երեխայի հայրը ֆուտբոլային գործակալ Դեյվ Գարդներն է, ում հետ Լիվը հանդիպում է 2014թ. գարնանից:
Թեյլորի մամլո ծառայությունում հայտնել են, որ տղան առողջ է, նրա հետ ամեն ինչ կարգին է: Մայրն ու նորածինը կլինիկայում կմնան՝ մինչև երեխան վերջնականապես պնդանա:
Լիվ Թեյլորը նաև 10 տարեկան որդի ունի՝ Մայլո Ուիլյամ Լենգդոնը, Spacehog խմբի երաժիշտ Ռոյսթոն Լենգդոնի հետ առաջին ամուսնությունից:








































