Նյու Յորքի բնակիչ Ջասթին Ջելիկան, որը տասնյակ վիրահատությունների է դիմել Քեն տիկնիկին նմանվելու համար, գտել է իր ընկերուհուն: Ընկերուհին ուկրաինուհի 23-ամյա Վալերիա Լուկյանովան է, որը նույնպես իր մարմինը վիրահատական ճանապարհով նմանեցրել է Բարբի տիկնիկին՝ հայտնում է Sun պարբերականը:
Ներկայում Վալերիա Լուկյանովային ընդունում են որպես Բարբիի ճշգրիտ պատճեն: Մոդելն ունի անբնական գունատ մաշկ, բարակ, բաց գույնի մազեր, երկնագույն՝ կարծես ապակե աչքեր և նախանձելի չափերի կուրծք:
Վերջերս լրագրողները որոշել էին ֆոտոսեսիայի ժամանակ հավերժացնել Բարբիին Քենի հետ, սակայն մարդ-տիկնիկներից ռոմանտիկ կապ չէր ստացվել՝ ի հեճուկս լրագրողների ակնկալիքների:
«Քենը» Լուկյանովային համարել էր ոչ բավարար աստիճանի պլաստմասսայե: Նրա խոսքով՝ աղջիկը միայն գունաթափել է մազերը, դրել է լինզաներ և սեղմիրան հագել:
«Նա ոչնչով լավ չէ ցանկացած տրանսիստից, որը որոշել է հանդես գալ տիկնիկի կերպարով»,- ասել էր Ջասթինը:
Ի պատասխան՝ ուկրաինական Բարբին ընդունել էր, որ իր մեջ պլաստիկն ավելի քիչ է, քան Ջասթինի արտաքինում: «Ես արել եմ ընդամնեը կրծքի 1 վիրահատություն, իսկ ինքը դանակի տակ է պառկել 90 անգամ: Ինձ թվում է՝ ես առանց դրա էլ կարող եմ իդեալական լինել: Ջասթինը հմայիչ տղամարդ է, սակայն նա շուրթերի չափն անցել է»,- հայտարարել է Վալերիան:
Աղջիկը հավելել է, որ իրեն բնավ չի շփոթեցնում մանեկենի հետ համեմատությունը, քանի որ ըստ նրա՝ ամեն կին իրեն պետք է լավ զգա Բարբիի հետ համեմատվելիս:










































