Տուրկու համալսարանի գիտնականների անցկացրած ուսումնասիրությանը 2148 մարդ է մասնակցել: Ուսումնասիրության սկզբում մասնակիցների տարիքը 3-18 տարեկան է եղել: Մասնագետներն ուսումնասիրել են նրանց տվյալները: Այնուհետև գիտնականները կրկին հանդիպել են մասնակիցների հետ, երբ նրանք դարձել են 30-45 տարեկան, հաղորդում է Zee News-ը:
Պարզվում է, որ մանուկ հասակում վիտամին D-ի պակասն ավելի հասուն տարիքում սուբկլինիկական աթերոսկլերոզի պատճառ է դառնում, որը երակների խրոնիկական հիվանդություն է: Աթերոսկլերոզը զգալիորեն մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների հավանականությունը:
Գիտնականները փոխադարձ կապ են նկատել վիտամին D-ի ցածր մակարդակի և քներակի պատերի հաստության ավելացման միջև: Արդյունքները կապված չեն եղել սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման այլ գործոնների հետ, ինչպիսիք են երակային ճնշումը, ծխելը, դիետան, ֆիզիկական ակտիվությունը, ճարպակալումը և սոցիալ-տնտեսական կարգավիճակը:







































