Thursday, 23 07 2026
16:30
ԱՄՆ-ն պատրաստ է նպաստել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին. Մարկո Ռուբիո
Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը
16:10
Իրանը հայտնել է Հորդանանում ամերիկյան օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Մոտ 2 կգ թմրամիջոց է հայտնաբերվել․ բացահայտվել է կազմակերպված հանցավոր խումբ
15:50
ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան համաձայնագիր են ստորագրել խաղաղ ատոմի ոլորտում համագործակցության մասին
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք
15:30
Պատժամիջոցները շարունակում են թուլացնել ՌԴ-ին. Լայեն
Զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար 2 անձ է կալանավորվել
15:10
Բրիտանիան Իրանից հետ է կանչում դեսպանատան աշխատակիցներին
Ռուս-ամերիկյան «մեծ գործարք է քննարկվում»
14:50
ԵՄ դեսպանները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ
Դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
14:30
Ռուբիոն մանրամասներ է հայտնել Լավրովի հետ հանդիպումից
Բեռնատարների սահմանային հերթերի նոր կարգը կխթանի արտահանումը
14:10
Հորդանանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը
Անշարժ գույք՝ առանց նոտար այցելելու․ ինչպես կատարել գործարքը հեռավար
13:50
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5 398-ի
Գյումրիի ՏՏ կենտրոն հիմնադրամին հողամաս կվաճառվի՝ 5 սկսնակ ընկերություն ստեղծելու նպատակով
13:30
ԱՄՆ-ն միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր է ստորագրել Սաուդյան Արաբիայի հետ
Բնակարանաշինության նպատակով Արարատում 2 գույք կդառնա համայնքային սեփականություն
13:10
Բրիտանիան Իրանից տարհանել է այդ երկրում մնացած իր բոլոր դիվանագիտական ծառայողներին
ՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ
12:50
Քուվեյթը հայտնել է իրանական ԱԹՍ-ների նոր հարձակումների մասին
Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
12:30
Իսպանիայում և Ֆրանսիայում շարունակվում է պայքարն անտառային հրդեհների դեմ
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում ընթացքի մեջ են ջրամեկուսացման աշխատանքները
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
Բեռլինում Ալիևը «միջին տերության» առաջնորդի կարգավիճակ չի ստացել
11:50
Գերմանիայում հավանություն են տվել «Ռոսատոմի» հետ համատեղ նախագծին
Together Alone ֆիլմը «Ոսկե ծիրան»-ի միջազգային ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակի է արժանացել

Հին ու նոր «միասնականությունները»

Բանակի օրվա կապակցությամբ նախագահի երեք թեկնածուների՝ Րաֆֆի Հովհաննիսյանի, Պարույր Հայրիկյանի և Հրանտ Բագրատյանի համատեղ հայտարարությունը կարծես թե շարունակվելու միտում ունի՝ նախընտրական գործընթացի զարգացման տեսքով:

Հայտարարության կողմերից մեկը՝ Պարույր Հայրիկյանը, արդեն հասցրել է հայտարարել միասնականության անհրաժեշտության և իր թեկնածությունը հանելու պատրաստակամության մասին: Չի բացառվում, որ կամ նախանշվում է առաջին փուլին ընդառաջ «միասնական» թեկնածուի տարբերակը, կամ էլ պարզապես հիմքեր են ստեղծվում երկրորդ հնարավոր փուլի ժամանակ իրենցից որևէ մեկին սատարելու համար: Առայժմ լուռ են Հրանտ Բագրատյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը: Այսինքն` նրանք իրենց քարոզարշավը շարունակում են առավելապես «ավտոնոմ» ռեժիմով և առայժմ չեն արտահայտվում հնարավոր «միասնականությանե թեմայով: Չի բացառվում, որ նրանց բաժին հասած դերն այս փուլում հենց «միասնական» թեկնածուի կարգավիճակի համար պայքարելն է, այսինքն` երկրորդ փուլի արտոնագիր նվաճելը:

«Միասնականության» տարբերակն ըստ ամենայնի արձագանքն է առկա իրավիճակին: Քարոզարշավը արդեն մոտենում է հասարակածին« սակայն դեռևս չկա որևէ ինտրիգ, որը հնարավորություն կտար լիարժեք մրցակցային տպավորություն թողնել ընտրական գործընթացի առումով: Առանձին-առանձին թե Րաֆֆի Հովհաննիսյանը, թե Հրանտ Բագրատյանը, թե Պարույր Հայրիկյանը որևէ կերպ չեն կարողանում հասարակական հետաքրքրությունը բարձրացնել այն աստիճան, որքան պահանջվում է մրցակցային նվազագույն «կարգավիճակի» համար: Ու քանի դեռ ժամանակ կա, անցում է կատարվում «միասնական» տարբերակին: Ընտրական գործընթացում գործի է դրվում, այսպես ասած, պլան «բ»-ն, որը պետք է որ առաջացնի մրցակցային այն նվազագույն դետոնացիան, որն անհրաժեշտ է նախընտրական ինտրիգ սրելու և այդպիսով ընտրությունը փրկելու համար: Սակայն, ամենայն հավանականությամբ, պլան «բ»-ն լիարժեք գործողության մեջ կդրվի այն դեպքում, երբ կարիք լինի երկրորդ փուլի: Այսինքն` ավելի ճիշտ կլինի ասել, որ այն ներառում է անպայմանորեն երկրորդ փուլ

Սակայն, ավելի հետաքրքիր է իհարկե, թե «միասնականության» ներկայիս ձևաչափը ինչ շարունակություն է ունենալու երկրորդ հնարավոր փուլից հետո: Այսինքն` Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանն ու Պարույր Հայրիկյանը եթե տեսականում միանան իրար, ի՞նչ են անելու հետո, երբ Սերժ Սարգսյանը, բնականաբար «ավանդական» ընտրական մեթոդների կիրառմամբ, իր անվան դիմաց կգրանցի հաղթական թվեր և դրանք կհաստատի ԿԸՀ-ով: Երեք թեկնածուները հայտարարել են, որ այդ դեպքում ընտրությունները կհայտարարեն հակասահմանադրական: Բայց դա արդեն Հայաստանը մի քանի անգամ անցել է, և կասկած չկա, որ Սերժ Սարգսյանը նաև Սահմանադրական դատարանով կանցկացնի իր թվերը: Ի՞նչ է լինելու հետո, ի՞նչ են անելու այդ ուժերը հետո: Այստեղ, իհարկե, հավանական զարգացումները կարող են լինել երկուսը: Մի դեպքում, միասնականացված եռյակը փաթեթով դուրս կգա ներքաղաքական օրակարգից, այսինքն` Սերժ Սարգսյանը առավելագույնը, որ կտա նրանց, դա հենց միասնական երկրորդ տեղը կլինի, որից հետո արդեն կսկսվի եռյակի արժեզրկման և քաղաքական դաշտի արդեն լիակատար անապատացման գործընթացը: Այսինքն` առաջին փուլով դուրս է գալիս առաջին եռյակը՝ ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ, իսկ երկրորդով դուրս է գալիս «միասնական» մյուս եռյակը, և Սերժ Սարգսյանի համար դաշտը մնում է լիակատար ազատ: Մյուս տարբերակն այն է, երբ այսպես ասած` երկրորդ «միասնական» եռյակը նա դիտարկում է որպես «առաջինիե հնարավոր ռեաբիլիտացիայի հակակշիռ, մասնավորապես Երևանի ավագանու ընտրություններին, որ տեղի են ունենալու 2013 թվականի մայիսին՝ նախագահական ընտրություններից երկու ամիս անց:

Չի բացառվում, որ նախագահական ընտրություններում նահանջած ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն փորձեն կրկին դուրս գալ ՀՀԿ-ի դեմ և վերցնել Երևանը: Ամենևին չի բացառվում, որ նման զարգացումները պայմանավորված լինեն նաև արտաքին կենտրոնների մրցակցությամբ: Նման զարգացումների պայմաններում ռեաբիլիտացվող «միասնականությանըե կարող է հակադրվել նորաստեղծը, ինչի առկայությունը կարող է կատարել շանթարգելի դեր և Սերժ Սարգսյանին հնարավորություն տալ լիցքաթափել իրավիճակը ու դարձնել մանևրելի: Ընդ որում, դա անկախ այն բանից՝ հենց ի՞նքն է հանդիսանում Հայրիկյան-Բագրատյան-Հովհաննիսյան հնարավոր ձևաչափի «կնքահայրը», թե՞ այդ գործիչները իրենք են փորձում օգտագործել բացված քաղաքական անցքի եզակի հնարավորությունը իրենց համար: Վերջին հաշվով, ռեսուրսների բազմակողմանի և ռացիոնալ դիտարկումը հուշում է, որ նրանք ի զորու չեն լինի գնալ ավելի հեռուն, քան առկա խաղի հնարավոր սցենարներից որևէ մեկի մեջ տեղավորվելը՝ ընդամենը պայքարելով ամենահարմարի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում