Չինական ընկերությունը, որն զբաղվում է անշարժ գույքի առևտրով, իր լավագույն աշխատակիցներին որպես պարգևատրում կենդանի խոզ է խոստացել: Կենդանիներին հնարավոր կլինի շահել չինական Նոր տարուն նվիրված կորպորատիվի ժամանակ, հայտնում է Mirror-ը:
Չինական խոշոր ընկերությունները տեղի օրացույցով Նոր տարին ավանդաբար նշում են մրցանակների խաղակությամբ, բուռն երեկույթներով: Ֆիրմաներից մեկը, սակայն, որի անունը չի նշվում, իր լավագույն աշխատակիցներին խոստացել է կենդանի մրցանակների մրցույթ կազմակերպել: Այս տարի մրցանակը կլինեն խոզերը, որոնց ամենանվիրված աշխատողները կկարողանան տուն տանել և այնտեղ մորթել: Կենդանիների պաշտպանները պատրաստվում են բողոքել այդքան դաժան խաղերի դեմ: Նրանք պնդում են, որ բնակարաններում ապրող չինացիներն այդքան մեծ կենդանի պահելու տեղ չունեն:
Արդյոք ընկերության ղեկավարությունը լսե՞լ է կենդանիների պաշտպանների փաստարկները՝ հայտնի չէ:









































