Ճապոնիայում հինգշաբթի անհետ կորել է այդ երկրի ինքնապաշտպանության ծովային ուժերի ուղղաթիռը` 3 ուղևորով: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը:
Գերատեսչության տեղեկությամբ՝ OH-6 թեթև ուղղաթիռը վերջին անգամ կապի մեջ է մտել տեղի ժամանակով մոտ 11:00-ին (մեր ժամանակով՝ 06:00) Կագոսիմա պրեֆեկտուրայի օդային տարածքից: Ներկայումս Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը արտակարգ կերպով որոնում է ուղղաթիռը:
Ուղղաթիռն օդ է բարձրացել տեղի ժամանակով մոտ 09:00-ին (մեր ժամանակով՝ 04:00): Հաշվի առնելով OH-6-ի վառելիքի պաշարը՝ այն կարող է օդում մնալ մոտ 3 ժամ:







































